Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վիրաբուժություն

Ռեկոնստրուկտիվ վիրաբուժություն. drtehmine.com

Ռեկոնստրուկտիվ վիրաբուժություն. drtehmine.com

Ռեկոնստրուկտիվ վիրաբուժությունը բժշկության բաժիններից է, որը զբաղվում է մարդու մարմնի կորցրած կամ ձևախախտված մասի անատոմիական և ֆունկցիոնալ վերականգնումով:

Ռեկոնստրուկտիվ վիրաբուժության խնդիրն է այնպես անել, որ ռեկոնստրուկցիայի ենթարկվող օրգանն ունենա հնարավորինը բնական տեսք կամ ֆունկցիա: Ռեկոնստրուկտիվ վիրաբուժությունն իր կիրառումն է ստացել այնպիսի իրավիճակներում, ինչպիսիք են.

  • մարմնի մասերի և օրգանների (մատներ, քիթ, կրծքագեղձ և այլն) անատոմիական կառուցվածքի և ֆունկցիաների հետվնասվածքային և հետվիրահատական խանգարումները,
  • բնածին արատներ՝ գայլի երախ, նապաստակի շրթունք,
  • անհաջող պլաստիկ վիրահատությունների շտկում:


Ռեկոնստրուկտիվ վիրաբուժությունը սերտ կապված է պլաստիկայի հետ, շատ վիրահատություններ կրում են ռեկոնստրուկտիվ-պլաստիկ բնույթ: Հասկացության հստակության համար այն դասակարգում են.  

  • Էսթետիկ վիրաբուժություն, երբ վիրահատությունը նախաձեռնում է պացիենտը՝ արտաքին տեսքի ներդաշնակության նպատակով. կրծքերի մեծացման, լոշտակության վերացման և այլ վիրահատություններ,
  • բբուն ռեկոնստրուկտիվ վիրաբուժություն, որի ժամանակ վիրահատություններն իրականացվում են բժշկական ցուցումներով:


Ռեկոնստրուկտիվ վիրաբուժության հիմնական ուղղությունները

Ռեկոնստրուկտիվ վիրաբուժության մեջ կարելի է առանձնացնել հետևյալ ոլորտները.

  • մկանների և կապանների վիրաբուժություն՝ վնասվածքներ, նյարդավորման խանգարումներ, պատռվածքներ և այլն,
  • մաշկի վիրաբուժություն՝ այրվածքներ, սպիներ, արյունամատակարարման խանգարումներ և այլն,
  • մոդերի վիրաբուժություն՝ հոդերի փոխարինում, էնդոպրոթեզավորում,
  • մարմնի մասերի և վերջույթների վիրաբուժություն՝ դաստակներ, ոտնաթաթեր, քիթ, կրծքագեղձ և այլն:


Վիրաբույժներին ամենահաճախ հանդիպող խնդիրներից մեկը դաստակի վերականգնումն է:

Դաստակի ռեկոնստրուկտիվ վիրաբուժության առանձնահատկությունները

Դաստակը մարդու մարմնի ամենաբարդ անատոմիական կառուցվածքներից է: Ժամանակակից տեխնոլոգիաների և միկրովիրաբուժության զարգացման շնորհիվ հնարավոր է դաստակի վրա այնպիսի վիրահատություններ իրականացնել, ինչպիսիք են.

  • կապանների աշխատանքի վերականգնում,
  • դաստակի մաշկի դեֆեկտների վերացում,
  • դաստակի վնասված  նյարդերի վերականգնում,
  • դաստակի ամպուտացիոն դեֆեկտների ռեկոնստրուկցիա,
  • հոդերի ձևախախտման ռեկոնստրուկցիա, այդ թվում նաև` էնդոպրոթեզավորում,
  • վնասվածքից հետո դաստակի աշխատանքի վերականգնում,
  • վաստակի հիվանդությունների բուժում:

Սկզբնաղբյուր. drtehmine.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ